Մեծ Բրիտանիայում գիտնականները կամավորներին գումար են առաջարկում կորոնավիրուսով վարակվելու դիմաց։ Սա անհրաժեշտ միջոց է, որպեսզի հնարավոր լինի մշակել Covid-2019-ի դեմ պատվաստանյութը, գրում է Daily Mail-ը:
Hvivo ընկերության փորձագետները 24 կամավորներին 3,5 հազարական ֆունտ սթերլինգ են առաջարկում: Պատվաստանյութի մշակմամբ զբաղվում է Hvivo ընկերությունը, որին է պատկանում Լոնդոնում գտնվող Queen Mary BioEnterprises նորարարական կենտրոնի լաբորատորիան: Կամավորներին կներարկվեն վիրուսի՝ պակաս վտանգավոր 0C43 ու 229E տեսակները, որից հետո նրանք գտնվելու են 14-օրյա մեկուսացման մեջ: