Քենիայում տեղի բնակիչները հայտնաբերել են Գարիսա շրջանում բնակվող սպիտակ էգ ընձուղտի և նրա ձագի մնացորդները: Նրանց կարող էին սպանել որսագողերը, ասվում է բնապահպանական կազմակերպության հայտարարության մեջ:

Նշվում է, որ այդ յուրահատուկ ընձուղտներին վերջին անգամ տեսել էին 2017 թվականի հունիսին:

Նշվում է նաև, որ ընձուղտների մնացորդները հայտնաբերվել են Իշաքբինիի արգելոցից 57 կմ դեպի հյուսիս-արևելք, որը վերահսկվում է այդ կազմակերպության կողմից:

Այժմ աշխարհում մնացել է միայն մեկ սպիտակ ընձուղտ՝ այն էլ որձ: