Այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն ներգրավված է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզչական աշխատանքների մեջ: Փաշինյանը և իր թիմը քարոզարշավն սկսել են Սյունիքի մարզից և ինչն է հատկանշական, թեև վարչապետը իր գրեթե յուրաքանչյուր ելույթում խոսում է համազգային աջակցության մասին, որն ըստ նրա վայելում է իշխող քաղաքական ուժը և «Այո»-ն, Փաշինյանի կազմակերպված հանրահավաքներն սպասվածի պես բազմամարդ չեն: Դիցուք այս լուսանկարները Գորիսի քարոզարշավից են, որտեղ Փաշինյանը ընդարձակ ելույթ էր ունենում: Գորիս քաղաքի բնակչությունը շուրջ 22 հազար է: Նկարներից երևում է, որ Փաշինյանի ելույթն ունկնդրելու էին եկել առավելագույնը 200 հոգի, ինչն ինքնին խոսուն ցուցանիշ է նման քաղաքի համար:
 
 
 
Այս նկարը արված է արդեն Կապանում Փաշինյանի ունեցած ելույթի ժամանակ: Կապան քաղաքի բնակչությունը, ըստ Կապանի քաղաքապետարանի կայքի, 45135 մարդ է: Հավաքի մասնակիցների հավաքը թերևս այդ թվի մեկ տոկոսն էլ չի անում:
 
Մյուս նկարը Մեղրիից է, որտեղից էլ որ Փաշինյանը սկսեց քարոզարշավը: Մեղրի քաղաքի բնակչությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, 2018 թվականի դրությամբ կազմել է 11746 մարդ: Լուսանկարներից երևում է, որ Մեղրիում Փաշինյանին աջակցելու էին եկել քաղաքի բնակչության առնվազն մեկ տոկոսը:
 
 
Հաջորդ նկարը Սիսիանից է: Սիսիանում բնակվում է 30885 մարդ, իսկ լուսանկարում հավաքված քաղաքացիների թիվը դժվար թե անցնի 500-ը:
 
Արդյո՞ք այս թվերը բավարար են այն բանի համար, որպեսզի իշխանությունները պատեհ և անպատեհ խոսեն ժողովրդի անունից և հայտարարեն, որ իրենց քայլերում և նախաձեռնություններում վայելում են ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը: Սյունիքում «Իմ Քայլի» կազմակերպած քարոզչական արշավը պետք է որ ստիպի իշխանավորներին վերադառնալ ռեալ պոլիտիկի դաշտ…