InfoPort.am-ը գրում է.
Էջմիածնում կորոնավիրուսով վարակվածը մասնակցել է գեներալ Սեյրան Սարոյանի խնամու թոռնուհու՝ Այդիկի նշանադրությանը: Այս մասին հայտնում է InfoPort-ի Էջմիածնի թղթակիցը։
Նշանադրության արարողությանը մասնակցել են նաև երգիչ Արամ Ասատրյանի գործընկեր, երաժիշտ Լևոն Աբրահամյանը և նրա կինը՝ Լուսինեն։ Նրանք հսկվում են բուժաշխատողների կողմից՝ տան պայմաններում մեկուսացված են հանրությունից։
Մասնակցել են նաև Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդ Սարոյանը և նրա կինը։ Նրանք նունպես հսկվում են։
Նշենք, որ մեկուսացվածների թվում է նաև գեներալ Սարոյանի խնամու թոռը։
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայնտնեց, որ երեկ հաստատված կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված են թվով 57 անձ։
Ավելի վաղ մեկուսացվել եր երեսուն մեկ անձ Իրան-Հայաստան չվերթից։