ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսային վարակի համար թեստ է հանձնել, արդյունքը, սակայն, դեռ պարզ չէ: Այս մասին նա հայտարարել է այսօր Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է tass.ru֊ն:
«Անցած գիշեր ես նույնպես անցա կորոնավիրուսի թեստը», - ասաց ԱՄՆ նախագահը: Նա բացատրել է, որ դա արել է՝ հաշվի առնելով ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների՝ այս թեմայով իրեն ուղղված բազմաթիվ հարցերը։ Նա հայտնել է, որ ճեպազրույցից առաջ չափել է մարմնի ջերմաստիճանը, և այն «լիովին նորմալ է»: