ԱԺ պատգամավոր, Ամերիկյան համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար յուրաքանչյուրս ունենք մեր բաժին սոցիալական պատասխանատվությունը, որից համառորեն փորձում են հրաժարվել Միհրան Ծառուկյանն ու իր պրոդյուսեր ոմն Լիլիան։ Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք նախատեսել էին հայրենիքում կազմակերպել իրենց ընտանեկան միջոցառումներից մեկը, որի առիթով որոշել էին վճարել Միհրան Ծառուկյանին՝ իրենց միջոցառմանը երգելու նպատակով։ Որպես կանխավճար երգչի պրոդյուսերին տրվել է 2000 $ ԱՄՆ դոլար, սակայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով և իրենց բաժին սոցիալական պատասխանատվության լրջությունը գիտակցելով՝ մեր հայրենակիցները որոշել են չեղարկել միջոցառումը, իսկ Միհրան Ծառուկյանը և իր պրոդյուսերական խումբը հրաժարվում են ետ վերադարձնել մարդկանց գումարը։ Թե ինչքան բարոյական է նրանց արարքը, և թե ինչ սոցիալական անպատասխանատվություն են դրսևորում նշածս «աստղը» և իր պրոդյուսերական խումբը՝ թողնում եմ ձեր դատին։
Հ.Գ. Անձամբ եմ խոսել նրանց հետ, Միհրանը ասում է թե ինքը չի խառնվում պրոդյուսերի գործերին, իսկ պրոդյուսերն ասում է քանի որ պատվիրատուի նախաձեռնությամբ է չեղարկվել իրենք չեն պատրաստվում վճարել»։
Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը անդրադարձել է խնդրին․ «Նոր փորձեցի կապվել պրոդյուսեր կոչված ոմն Լիլիայի հետ, փորձելով հասկանալ անպատասխանատվութան պատճառը և նա միայն շատ կոպիտ խոսեց, որ չճշտված տեղեկատվություն է և անջատեց հեռախոսը.
Պատրաստ են մեկ անգամ աշխատել անբարեխիղճ կերպով և զրկվել հաջորդիվ աշխատանքներից։
Հուսով եմ իրենց գնահատականը հենց հասարակությունը կտա 'անտեսելով ինքնակոչ մարդկանց։»