Մոսկվայում հայտնաբերվել է նախագահական թիկնապահ ջոկատի Անվտանգության դաշնային ծառայության 24-ամյա դիպուկահարի դին։ Այս մասին հայտնում է Baza հրատարակության Telegram ալիքը:
Տղամարդը մահացել է գլխին հասցված հրազենային վնասվածքից: Նրա մարմինը հայտնաբերել է ընկերը։ Հանգուցյալը մի քանի օր շարունակ կապի դուրս չի եկել։ Նրա բնակարանի դուռը ներսից կողպված է եղել, և տղամարդը, ով հայտնաբերել է նրա մարմինը, ստիպված է եղել բարձրանալու խոհանոցի պատուհանով։