Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան որոշել է ինքնամեկուսանալ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:
Նա ասել է, որ նման որոշում է կայացրել որոշ բժիշկների և գիտնականների հետ զրուցելուց հետո:
«Ամենաօգտակար բանը, որ մենք կարող ենք անել, ինքնամեկուսանալն է և ոչ թե 65-ից բարձր տարիքի անձանց հետ բազմամարդ խնջույքների մասնակցելը»,- հայտարարել է երգչուհին:
Նա խոստովանել է, որ կցանկանար հանդիպել իր ծնողներին և տատիկներին, բայց կարծում է, որ այժմ չարժե դա անել նրանց անվտանգությունից ելնելով:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա է հայտարարել: