Կիբերհանցագործներն ու հակերային խմբերն օգտագործում են կորոնավիրուսի խուճապը' ֆիշինգի և վնասաբեր հղումների (իբր վարակից պաշտպանվելու խորհուրդների տեսքով) միջոցով ֆինանսական և անձնական տվյալները շորթելու համար, հայտնում են Կիբերանվտանգության ազգային կենտրոնի ներկայացուցիչները (բրիտանական հետախուզական GCHQ կենտրոնի բաժին):
Այդ մասին գրում է «The Financial Times»-ը:
Որպես օրինակ, մասնագետները նշում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների անունից ուղարկված էլեկտրոնային հասցեները, որոնք առաջարկում են հակավիրուսային կեղծ դեղեր, կամ պարունակում է բիթքոիններով ֆինանսավորել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուսումնասիրությունները: