CNN-ի՝ Հարավային Աֆրիկայի Թեմբիսա բնակավայրի թղթակից Դեյվիդ Մակկենզին հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական նախազգուշական միջոցառումները, ինչպես, օրինակ, ձեռքերի ախտահանումը, Աֆրիկայում կարող են «անիրատեսական» լինել վիրուսի դեմ պայքարում, հայտնում է edition.cnn.com֊ը։

Հանրային առողջապահության ոլորտի փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսն ամենից շատը կարող է խոցել աֆրիկյան երկրները, որոնց առողջապահության համակարգը չի կարող դիմակայել COVID-19-ին:

Նշենք, որ վիրուսի տարածման դեպքեր արդեն իսկ գրանցվել են Աֆրիկյան մի շարք երկրներում, ինչպես օրինակ՝ Եգիպտոսում, Ալժիրում, Թունիսում, Հարավային Աֆրիկայում և Քենիայում:

Հիվանդության ոչ ակտիվ տարածումը մայրցամաքում պայմանավորված է նրանով, որ Աֆրիկան հարաբերականորեն ավելի քիչ է կապված աշխարհի մյուս խոցված շրջանների հետ, ինչը նաև հնարավորություն է տալիս աֆրիկացի գիտնականներին պատրաստվել հնարավոր զարգացումներին: