Ամերիկացի սուպերմոդել Նաոմի Քեմպբելը լյուքս կարգի բրենդ Burberry-ի մանտոն դեն է նետել թռիչքից հետո, վախենալով, որ կարող է կորոնավիրուսով վարակվի: Նրա արածի վրա ուշադրություն են դարձրել օգտատերերը Twitter-ում:

Հայտնի մոդելը սոցցանցերում լուսանկար է տեղադրել, որտեղ նա բժշկական դիմակով եւ պոնչոյով է, որը հագել է պաշտպանիչ կոստյումի վրայից: «Աստված իմ, ես հույս ունեմ, որ դա քո անձնականն է, եւ ոչ թե օդանավինը: Նրանք քիմմաքրմանը քիչ ուշադրություն են դարձնում»,- գրել է մոդելի հետեւորդներից մեկը: Նրա մեկնաբանությանը մոդելը պատասխանել է, որ մանտոն դեն է նետել դեռեւս օդանավակայանում՝ թռիչքից անմիջապես հետո:

Բրիտանական նորաձեւության տան կայքում նշված պոնչոն վաճառվում է 2790 դոլարով:

  

 
Kelèchi@heykelechi
 
 

SHOOK

View image on TwitterView image on Twitter
 
629 people are talking about this