«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ գյումրեցի 13-ամյա աղջկա հարազատներից դեռ ոչ ոք չի գնացել տեսակցության:
«Աղջկա առողջությունը դրական դինամիկա ունի, վիճակը կայուն է, կարողանում է խոսել, բայց դեռ վերակենդանացման բաժանմունքում է»,-ասաց նա:
Դերձյանի խոսքով՝ վերջին օրերին աղջիկը սկսել է ձախ ձեռքը և ոտքը շարժել, որը, մինչև այդ, չէր կարողանում. «Սա, բնականաբար, դրական դինամիկա է, բայց դեռ առողջանալու շատ տեղեր ունի»:
Նա նաև նշեց, որ գիտակցության գալուց ի վեր՝ աղջկա հետ աշխատում են հոգեբաններ:
Հարցին, թե երեխան հետաքրքրվել է մորից, նա դժվարացավ պատասխանել, ասելով, որ բժիշկներից, ովքեր ամբողջ օրը աղջկա հետ են, նման բան չի լսել. «Գիտեմ, որ գիտակցության գալով՝ հորաքրոջն է հարցրել»:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում, մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Նրանց դաժան ծեծի ենթարկած 28–ամյա տղամարդը կալանավորված է։ Հայտնի է, որ նա մի քնաի անգամ դատված է եղել: