«Շանթ» հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վաղն ինքը ստորագրելու է ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի ԺՊ-ներին պաշտոնի նշանակելու որոշումը:

«Որոշումն արդեն կայացրել եմ, ոստիկանապետի ԺՊ-ն՝ Արման Սարգսյանը կնշանակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն էլ՝ Էդուարդ Մարտիրոսյանը կնշանակվի ԱԱԾ տնօրեն»,-ասաց Փաշինյանը: