Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Գեղարքունիքում նորածինների մեջ աղջիկները թվով գերազանցել են տղաներին:

 

«Վերջին օրերի եզակի լավ լուրերից:

Վերջապես նորածինների մեջ աղջիկները քանակով գերազանցեցին տղաներին։ Փետրվարին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 108 ծնունդ։ 59 աղջիկ, 49 տղա»,-նշել է նա եւ աղյուսակ ներկայացրել:

 

Հիշեցնենք, որ նորածինների սեռերի միջեւ անհամամասնության առումով տարիներ շարունակ մտահոգիչ էին Գեղարքունիքի մարզի ցուցանիշները։