Ստացվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կորոնավիրուսի առաջին թեսթավորման արդյունքները, դրանք բացասական են, հայտնել է դաշնային կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է DW-ն։
Մերկելը կիրակի օրվանից գտնվում է տնային կարանտինի մեջ, քանի որ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված բժշկի հետ։ Երկուշաբթի օրը նա կառավարության արտակարգ նիստը հեռախոսով է անցկացրել։