«Հայաստանը համաշխարհային իրավիճակում ամենալավ վիճակում է գտնվում և ամենաքիչ տուժած երկրներից է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունը, հավանաբար, փլվելու է:
«Պետք է անենք ամեն ինչ, որ հարվածը մեր երկրին մաքսիմալ մեղմացնենք: Պետությունն այս պահին այդ ներուժն ունի: Ավելի սրտացավ մարդ, քան մենք, երկրում չկա», - ասաց նա:
Նա նշեց, որ այս իրավիճակը կարող է շատ երկար տևել:
«Պետք է պատրաստ լինենք: Սա պատերազմին հավասար մի բան է, և այսօր մենք գտնվում ենք այդ դրության մեջ: Մենք պետք է մտածենք ռեսուրսներն այնպես օգտագործել, որ մաքսիմալ երկար դիմանանք»:
Աժ փոխնախագահի պնդմամբ՝ ՀՀ իշխանությունը գործում է ըստ օրվա, ըստ ժամի հրամայականի' հնարավորությունների մաքսիմալ սահմանում: Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի օրավարձով աշխատողներին աջակցելու առաջարկին' Սիմոնյանն ասաց, որ ինչ հնարավոր է, պետությունն անելու է՝ առանց Էդմոն Մարուքյանի առաջարկի, առանց որևէ մեկ այլ առաջարկի: