Մթերային խանութներում երկար հերթեր, հագուստի և կենցաղային իրերի փակ շուկաներ, հաստատուն չաշխատող տաքսիներ և դատարկ փողոցներ․․․ այսպիսի պատկեր կարելի է տեսնել Թբիլիսիի ցանկացած շրջանում։ Արտակարգ դրության պայմաններում օրենքն արգելում է ավելի քան 10 մարդու հավաքվել փակ տեղերում, գրում է tass.ru֊ն։
Մարդիկ ստիպված են ոչ միայն կանգնելու և սպասելու, որպեսզի անվտանգության աշխատակիցները իրենց թույլ տան խանութ մտնել, այլ նաև պետք է հերթի մեջ պահպանեն սահմանված 1-1,5 մ հեռավորությունը։ Մուտքի մոտ խանութի պահակը ախտահանում է այցելուների ձեռքերը և հետո նոր միայն ներս թողնում։ Խանութում պարբերաբար հայտարարվում է, որ անհրաժեշտ է հեռավորություն պահպանել և փորձել հնարավորինս խուսափել շփումից աշխատակիցների և այլ հաճախորդների հետ:
Եկեղեցիներում նույնպես անսովոր պատկեր է․ հավատացյալները միմյանցից բավականին մեծ հեռավորության են գտնվում, իսկ նրանք, ովքեր չեն տեղավորվում շենքի ներսում, կանգնած են փողոցում և այնտեղ են լսում քարոզը։
«Մեզ խնդրել են եկեղեցու մերձակայքում միմյանցից հեռու կանգնել: Այս ամենն արվում է մեզ համար», - ասել է Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը ՝ նկատի ունենալով Թբիլիսիի Սուրբ Երրորդության Մայր տաճարում գտնվող մարդկանց:
Երկրում արտակարգ դրության ռեժիմի ներմուծումից մի քանի օր առաջ մեկնարկել է «Մնացեք տանը» արշավը, որն ուղղված էր նոր կորոնավիրուսի զանգվածային տարածմանը: Մարդիկ գերադասում են մնալ տանը։ Փողոցներում զգալիորեն նվազել է մեքենաների քանակը, տաքսիները և ավտոբուսները կարող են ազատ տեղաշարժվել: Մետրոն աշխատում է: