Կալիֆոռնիա Լարս նահանգից ամերիկացի TikTok բլոգերը սոցցանցում տեսանյութ է տեղադրել, որտեղ նա նրբորեն լիզում է զուգարանակոնքը: Մի քանի օր անց տղան հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով՝ գրում է Daily Mail-ը։

21-ամյա ամերիկացին խոստովանել է, որ տեսահոլովակը արել է հայտնի դառնալու և «կորոնավիրուսի մարտահրավերին» մասնակցելու համար:

Այս մարտահրավերը մեկնարկել է 22-ամյա TikTok բլոգեր Ave Lou Louise- ի կողմից: Աղջիկը լիզել է զուգարանակոնքը ինքնաթիռում:

Նշվում է, որ ամերիկացու էջից տեսանյութը հեռացվել է: