Նյու Յորքի իշխանությունները լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում համավարակի դեմ պայքարում եւ փողոցներում բեռնատար-սառնարաններ են տեղադրում: Այս մասին հայտնում է CNN-ը:
Իշխանությունները մտավախություն ունեն, ր իրավիճակը կվատանա եւ կառուցվող դիահերձարանները չեն բավականացնի: Այդ պատճառով փողոցներում սառնարանային սարքավորումներով քարշակներ են հայտնվել, որոնց մեջ անհրաժեշտության դեպքում կդասավորեն դիակները:
CNN-ը նշում է, որ վերջին անգամ նման միջոցառումներ կատարվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Դիահերձարաններում տեղ չկար, եւ իշխանությունները ստիպված էին օգտագործել բեռնատար-սառնարանները:
Ավելի վաղ ԱՄՆ-ը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար դարձավ: Երկրում գրանցվել է 85 991 վարակակիր: Դա ավելին է, քան Չինաստանում, Իտալիայում կամ էլ մեկ այլ երկրում: