Չինաստանի իշխանությունները հաստատել են, որ «առաջին կայծը», որից կորոնավիրուսային պանդեմիան տարածվել է մոլորակի վրա, պայթել է Վուհանի շուկայում: Եվ դրա առաջին վարակակիրը Վեյ ազգանունով մի կին է: Նա երբևէ չի զբաղվել չղջիկների վաճառքով, ինչպես նախկինում ենթադրվում էր, այլ սովորական ծովախեցգետիններ էր վաճառում: Եվ, իսկապես, այս շուկայում միայն ծովամթերք է վաճառվել, գրում է kp.ru֊ն:

Վեյը վաղուց ապրում էր շուկայի մոտ և հայտնի էր հաճախորդների շրջանում: Որտեղ և ինչպես է նրան հաջողվել վերցնել վտանգավոր վարակը, դեռ պարզ չէ: Բայց չինացի կինը իրեն վատ է զգացել դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 11-ին։ Նա հազ և բարձր ջերմություն է ունեցել։ Կլինիկայում, որտեղ նա հաշվառվել է, նրան նշանակել են գրիպի դեմ դեղամիջոցներ, բայց դրանք չեն օգնել: Միայն մեկ շաբաթ կլինիկական փորձարկումներից հետո Վեյի մոոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը:

Չինական իշխանությունները հաստատել են, որ «զրոյական» հիվանդը՝ շուկայի այս վաճառողուհին, հիվանդանալով՝ կարողացել է շուկայում վարակել 24 հաճախորդի, այդ թվում՝ նույն ընտանիքի չորս անդամի։ Եվ հետո արդեն վիրուսը տարաժվել է ողջ աշխարհով։