Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքի բանկերից մեկի անվտանգության աշխատակիցը թալանել է բանկին պատկանող 7 մլն եվրոն եւ անհետացել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Գազիանթեփում գտնվող բանկերից մեկում աշխատող անվտանգության աշխատակից Մ.Վ.-ն գործընկերոջ հետ գումարով լի մեքենայով մոտեցել է բանկի մասնաճյուղերից մեկին։ Այն ընթացքում, երբ Մ.Վ.-ի գործընկերը մեքենայից իջել եւ մտել է բանկի մասնաճյուղ, նա մեքենայով արագ հեռացել է եւ դեռեւս չի հայտնաբերվել։

Նշվում է, որ բանկին պատկանող մեքենայի մեջ եղել է 7 մլն եվրո կանխիկ գումար։