Նախկինում անհայտ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 ատիպիկ թոքաբորբ, այժմ տարածված է գրեթե բոլոր երկրներում: Վարակվել է ավելի քան 500 հազար մարդ, մահացել՝ 20 հազարը:

Ամերիկացի գիտնականները վերծանել են նոր տեսակի SARS-CoV-2-ի 8 շտամներն ու եկել եզրակացության, որ նրանց միջև տարբերությունները նվազագույնն են: «Վիրուսն այնքան դանդաղ է մուտացվում, որ նրա շտամները նման են իրար»,- ասել է Սան Ֆրանցիսկոյում Քալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր Չարլզ Չիուն: Հաշվարկվել է, որ SARS-CoV-2-ը մուտացվում է 8-10 անգամ ավելի դանաղ, քան սովորական գրիպը: Առայժմ գիտնականները հայտնաբերել են 11 փոփոխություն 30 հազար նուկլեոտիդ զույգերի բազայի վրա:

Սա խոսում է այն մասին, որ ախտանշաններն ու հիվանդության ընթացքի ծանրությունը կապ չունեն շտամի հետ:

Հիվանդության ընթացքի ու ախտանիշերի տարբերությունները կապված են հիվանդների իմունային համակարգերի տարբեր վիճակներով: Ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի «թեթև տարբերակ» գոյություն չունի:

Մուտացիայի դանդաղ տեմպերը հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ ներդրված պատվաստանյութերը հնարավորություն կտան պաշտպանվել այս վիրուսից տարիներ ու նույնիսկ տասնամյակներ շարունակ, կարծում են ամերիկացի գիտնականները: