Շարունակում ենք ներկայացնել ՀՀ մարզպետարանների կողմից նախորդ տարի մեկ անձից կատարված ուշագրավ գնումները: Այսօր մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել Լոռու մարզպետարանը: Եվ այսպես, 2019-ին մարզպետարանը «Ոփյան Եղբայրներ» ՍՊԸ-ից 165 հազարի գրասենյակային կահույք է ձեռք բերել: ՍՊԸ-ն, համաձայն պետական ռեգիստրի կայքի, պատկանում է Մանվել Ոփյանին:
 
«Եգո-Արթ» ՍՊԸ-ից մարզպետարանը 232,000 դրամով գնել է մարդատար ավտոմեքենաների ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ: ՍՊԸ-ն պատկանում է Արթուր Եգորյանին, ով հանդիսանում է նաև «Եվրոմոթորսի» սեփականատերը
ԱՁ Արթուր Փահլևանյանից 575,000 դրամով գնել են գրասենյակային գույք:
 
«ԱՐՁԱԳԱՆՔ» ՍՊԸ-ից 469,200 դրամի տնտեսական ապրանքներ և սանհիգիենիկ միջոցներ են ձեռք բերվել:
 
Ուշագրավ է նաև մարզպետարանի կարիքների համար տեսահոլովակի ձեռքբերման նպատակով կազմակերպված ՀՀԼՄ-ԾՁԲ-20/26 ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում 2020 թվականի մարտի 25-ին կնքված N ՀՀԼՄ-ԾՁԲ- 20/26 պայմանագրի մասին տեղեկատվությունը:
Պայմանագիրը կնքվել է «ՕԼՎԵԲ» ՍՊԸ-ի հետ, վճարվել է՝ 700000 ՀՀ դրամ: