Պարետը որոշել է արտակարգ դրության պայմաններում մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումն արգելել 6 ժամով: Այս մասին տեղեկացավ պարետի որոշումներից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 29.03.2020թ. N 637-Ա և30.03.2020թ. N 670-Ա, N 672-Ա,N 673-Ա ևN 674-Ա հրամանների հիման վրա 30.03.2020 թվականինիրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ վեց ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը»,- նշված է որոշման մեջ:
Որոշմամբ 6 ժամով արգելվում է հետևյալ տնտեսավարողների գործունեութան ծավալումը՝ «Արման Գալստյան» ՍՊԸ՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 46, «Դավիթ Խաչատրյան» Ա/Ձ' ք. Երևան, Արշակունյաց պողոտա 30/1, «Գևորգ Խեչումյան» Ա/Ձ' ք. Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 1 շենք, «Ավետլանա Աթանեսյան» Ա/Ձ' ք. Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, թիվ 7, Ա/Ձ «Արմենուհի Սարգսյան»' ք. Եղեգնաձոր, Միկոյան 1, նրբ. 1:
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը կապահովի տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանը կապահովի սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։