Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը պատրաստվում է վաղվան: Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը եւ կից լուսանկարներ հրապարակել։
Հիշեցնենք, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց, որ հաշվի առնելով վարակվածների թվի մեծացումը, իրենք որոշում են կայացրել, որ Հայաստանի ամենամեծ ԲԿ-ն՝ «Սուրբ Գիրգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, նույնպես պետք է զբաղվի այս խնդրով. «Այսօրվա ընթացքում այն ամբողջությամբ կդատարկվի եւ կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը: Այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ ԲԿ-ներ, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա»: