Տասնյակ կայանված ինքնաթիռներ, որոնք կորոնավիրուսային համավարակի պատճառով անգործության վիճակում են, հայտնվել են անօդաչու սարքից նկարահանված տեսանյութում: Տեսանյութը հրապարակում է FlightMode ավիացիայի հետ կապված Telegram ալիքը:

 

Պիտսբուրգի միջազգային օդանավակայանում արված տեսանյութում American Airlines-ի ինքնաթիռները մեկը մյուսի հետևից կանգնած են երկու շարքով՝ գրավելով ամբողջ թռիչքուղին: «Կատարելագործի դրախտ»,- մակագրված է տեսանյութը։

Ըստ Miami Herald թերթի՝ ապրիլին American Airlines ավիաընկերությունը կայանեց ավելի քան 450 ինքնաթիռ, չեղյալ հայտարարեց 55 հազար թռիչք և դադարեցրեց թռիչքները բոլոր միջազգային ուղղություններով մինչև մայիսի 6-ը: Նման միջոցներ են ձեռնարկվել վարակի տարածումը դանդաղեցնելու համար: