Ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իր օգտահաշիվը կոտրել էին և իր անունից տարածել գրառումներ։
«Անտեսել ցանկացած գրառում, որն այդ ժամանակահատվածում արվել է կամ տարածվել է իմ անունից»,- նշում է Թանկյանը։
Ավելի վաղ Սերժ Թանկյանի հաշվով տարածվել էր ադրբեջանական այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նորանշանակ պատգամավոր Թուրալ Գյանջալիևի աշխատակիցներից մեկի գրառումը։
My account was hacked for a short while and has since been fixed. Disregard any tweets/retweets accordingly.
62 people are talking about this