Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի համար երկրի 30 խոշոր քաղաքների փակման մասին: Այս մասին նա ասել է TRT հեռուստաալիքի եթերում:
Նա նշել է, որ քաղաքների փակումը կտևի 15 օր:
Բացի այդ, Թուրքիայում արգելվում է փողոց դուրս գալ 20 տարեկանից ցածր անձանց:
Էրդողանը հավելել է, որ նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով իշխանությունները Թուրքիայի քաղաքացիներին պարտավորեցրել են պաշտպանիչ դիմակներ կրել հասարակական վայրերում: