ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր առողջապահական համակարգի «լոկոմոտիվներից» մեկը՝ Առողջապահության նախարարության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն արդիականացմանը զուգընթաց, մեր երկրի համար այս ծանր պահին իր վրա է վերցնում ամենամեծ բեռը»։
Նշենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կապիտալ վերանորոգումից հետո ավարտին են մոտենում Կրծքային վիրաբուժության բաժանմունքի վիրահատարանի երկու սրահների կահավորման աշխատանքները: