Բրիտանիայում կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով կարանտինը հանգեցրել է ընտանեկան բռնության զոհերի համար թեժ գծի զանգերի զգալի աճի: Այդ մասին հայտնում է BBC News-ը։
«Ընտանեկան բռնության զոհերին» ազգային աջակցության գծի ներկայացուցիչներն ասում են, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել է 25 տոկոսով ավելի զանգեր և առցանց բողոքներ։
Ոստիկանության ներկայացուցիչները կոչ են արել տուժածներին համագործակցել իրավապահ մարմինների և բարեգործական կազմակերպությունների հետ. որոշ դեպքերում նրանց ապաստան են տրվում հատուկ կենտրոններում, մյուս դեպքերում նրանք մեկուսացնում են բռնացողին՝ թողնելով նրա զոհին տանը: