Այո՛, քաղավիացիայի ոլորտում մենք պրոբլեմներ ունենք: Մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից: Շահարկողներն իզուր են շահարկում: Երբ ես պետական մարմինների սաբոտաժների մասին խոսում էի, այ սա սաբոտաժի դեպքերից մեկն է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո՛, այդ ոլորտում ունենք պրոբլեմներ, մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից, բայց շահարկողներն իզուր են շահարկում: Այ, պետական մարմինների սաբոտաժի մասին որ խոսում էի, սա այդ դեպքերից մեկն է: Քաղավիացիայի կոմիտեի գործունեության մասին ես Կապանի ասուլիսում խոսել եմ, պաշտոնյաների մասին, ում նկատմամբ քրգործ է հարուցվել, նրանց հանցավոր անթփութության մասին: Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներ աֆրիկյան երկրներում զբաղված են եղել ապօրինի գործունեությամբ, ներգրավված են եղել զենքերի վաճառքի մեջ: Այս փաստերը, որոնց հետ կապված ահազանգեր են եղել, ես Կապանի ասուլիսում անդրադարձա, դրանք, նաև քաղավիացիայի պաշտոնյաների կողմից, թաքցվել են Տաթևիկ Ռևազյանից ու Կառավարությունից, և այս ամենի արդյունքում ունեցել ենք այս պատմությունը»,- ասաց նա:
Փաշինյանը խոսեց նաև 2015 թվականի ստուգումների մասին՝ հայտարարելով, որ դրանք ստոգումներ չեն եղել, հարցումներ են եղել, իսկ ստուգումները եղել են այսօրվա իշխանությունների օրոք. «Իհարկե եվրոպական կառույցը մի փոքր կանոններից շեղվել է, որովհետև մայիսին պետք է քննարկում լիներ, որոշում կայացվեր:
Անհասկանալի պատճառով որոշումը հիմա է կայացվել և մեր Քաղավիացիայի կոմիտեն բողոքարկել է: Մենք այդ պրոբլեմներով սկսել ենք զբաղվել մի քանի ամիս առաջ: Պաշտոնանկություններ են եղել, քրեական գործ է հարուցված: Շահարկողներն իզուր են շահարկում, որովհետև դա նրանց է վերաբերում»: