Հարավային Աֆրիկայում հարսնացուն և փեսան ձերբակալվել են կորոնավիրուսի պատճառով սահմանված համապետական արգելքի ընթացքում հարսանիք անցկացնելու համար։ Այդ մասին հայտնում է BBC-ն:
Ձերբակալվել են նաև հարսանիքի բոլոր 40 հյուրերը և քահանան, որն անցկացնում էր հարսանեկան արարողությունը: Բոլորը տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք:
Վերջին տվյալների համաձայն՝ Հարավային Աֆրիկայում գրանցվել է կորոնավիրուսի 1,655 դեպք: