Շանհայի Hurun Institute վերլուծական կենտրոնի փոխանցմամբ՝ աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ունեցվածքը, COVID-19 վիրուսի համաճարակով պայմանավորված, երկու ամսվա ընթացքում նվազել է ավելի քան 408 միլիարդ դոլարով:
Կենտրոնի տվյալներով՝ 100 միլիարդատերերից 86-ը փետրվար ամսվա սկզբից ունեցվածքի կորուստ է գրանցել, իսկ 9%-ը աճէ գրանցել: Մնացածի վիճակը էապես չի փոխվել:
Ոնեցվածքի կորուստ գրանցածների միջին զուտ վնասը կազմել է 12,5%, ինչը հավասար է օրական 75 միլիոն դոլար վնասի:
Այսպիսով, ամենամեծ կորուստը կրել է LVMH Moet Hennessy – Louis Vuitton Bernard Arnault ընկերությունը վերահսկող ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն․ նա կորցրել է ավելի քան 30 միլիարդ դոլար: