Աշխարհում կորոնավիրուսից բուժվող անձանց թիվը հատել է 1 միլիոնի շեմը, նրանց 5 տոկոսի վիճակը ծանր է։ Այս մասին տեղեկանում ենք worldometers-ից:
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1 մլն 374 հազար 604 է։ Այս պահին կորոնավիրուսից բուժում է ստանում 1 մլն 2 հազար 987 մարդ, որոնցից 955 հազար 311–ը հիվանդությունը տանում են թեթև, 47 հազար 676–ը` ծանր։
Հիվանդության հետևանքով մահացել է 77 հազար 316 անձ, հիվանդությունից ապաքինվել` 294 հազար 301–ը։ Կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում առաջին երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, երկրորդը` Իսպանիան, երրորդը` Իտալիան։