Ռիվերսիդայի բժշկական համալսարանի համաճարակաբանը, գնահատել է ամենատարածված միջոցները կորոնավիրուսների դեմ:
Բժիշկը դիմակն անվանել է ամենաարդյունավետ միջոցը: Դրա օգտագործումը մարդուն օգնում է խուսափել դեմքի ակամա շոշափումից, որի պատճառով վիրուսը, որպես կանոն, չի մտնում օրգանիզմի մեջ։
Բրաունի խոսքով՝ պաշտպանության համար ձեռնոցներ օգտագործելն անօգուտ է:
«Ձեռնոցներ կրելը ձեզ չի ստիպում ավելի քիչ կպչել դեմքին։ Եթե նույնիսկ մենք փորձենք մի քանի ժամ բռնցքամարտի ձեռնոցներ կրել, միևնույն է, դա մեզ հետ չի պահի դեմքին կպչելու ցանկությունից։ Սա բնական գործընթաց է, և դա տեղի է ունենում անկախ այն բանից, թե արդյոք մենք կրում ենք ձեռնոց, թե ոչ», - ասել է մասնագետը Medical Xpress կայքում կայացած խորհրդակցության ժամանակ։
Բրաունը շեշտել է, որ վիրուսը երկար չի մնում մանրակրկիտ լվացված և ախտահանված ձեռքերի վրա։