Բրազիլիայի Ռիու-Գրանդի-դու-Նորտի նահանգի մայրաքաղաք Նաթալ քաղաքում մահացել է կորոնավիրուսով վարակված նորածին երեխան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Երեխան ծնվել է հղիության 30 շաբաթում եւ գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Մահվան հստակ պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա կորոնավիրուսով է վարակվել մորից:

Երեխայի մայրը եւս կորոնավիրուսի անալիզ է հանձնել, սակայն արդյունքները դեռ հայտնի չեն: Հայտնի է, որ մոր մոտ ախտորոշվել է ճարպակալում, շաքարային դիաբետ եւ հիպերտոնիա:

med.news.am