Facebook-ի իր ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այտարարեց, որ երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ կթույլատրվ։ Նա թվարկեց այն ոլորտները, որտեղ ամբողջությամբ կթույլատրվի գործունեությունը. «Գյուղատնտեսության, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն, ձկնորսություն, հանքարդյունաբերություն եւ բաց հանքերի շահագործում, էլեկտրաէներգիա, գազ, գոլորշի լավորակ օդի ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում եւ վերամշակում, կոյուղի, փոխադրումներ եւ պահեստային տնտեսություն, ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն, պետական կառավարում, պաշտպանություն եւ պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահություն եւ սոցիալական սպասարկում ոլորտը, օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը: Որոշոմ է կայացվել նաև ապրիլի 13-ից ամբողջությամբ թույլատրել բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը: