Երևանում այսօր գրանցված ավտովթարից 6 մարդ է տուժել։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com–ը, ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները:
Ական է հայտնաբերվել Արմավիրի Տալվորիկ գյուղի հողատարածքներից մեկում
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 6 հոգին տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Haise-ն հարվածել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Haise ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում, այն Թալինի հիվանդանոցից հիվանդ էր տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածների մեջ են նաև շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկը, հիվանդանոց տեղափոխվող հիվանդը, ևս 1 հոգի, իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: