Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը մարդկանց կյանքի «ամենադժվար փորձություններից է»։ Նա նաև նախազգուշացրել է, որ, հնարավոր է՝ նմանատիպ վիրուսներ բռնկվեն «յուրաքանչյուր 20 տարին մեկ անգամ», փոխանցում է Financial Times-ը։ Ըստ նրա՝ հետագայում մարդկությունը պետք է պատրաստ լինի նոր համավարակների բռնկումներին: Բացի այդ, աշխարհի առաջնորդները կարող էին խնայել «տրիլիոնավոր դոլարներ», եթե մարդկությունը պատրաստ լիներ նման համավարակների տարածմանը: