ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, անդրադարձավ Կառավարության կողմից այսօր ընդունված ծրագրին, որով գազի և էլեկտրաէներգիայի փետրվարի գումարի կեսը որոշ քաղաքացիներին կփոխհատուցվի: Ըստ ծարգրի՝ շահառու են այն քաղաքացիները, որոնց փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման 10 000 դրամը և էլեկտրական էներգիայի սպառման 5 000 դրամը:

«Շատ մեծահարուստներ կան, որ ունեն դաչաներ և տարվա մեջ 1-2 անգամ են գնում իրենց այդ տները և 5000 դրամից լույսն է քիչ, 10 000-ից էլ՝ գազը: Այնպես չլինի, որ այդ խավը ևս ստանա արտոնություն: Այդ մարդիկ չպետք է ներառվեն այդ ցուցակներում»,- ասաց Զոհրաբյանը: