«Քրեական գործում գոյություն չունի, չի էլ կարող ունենալ գոնե մեկը, ով կներկայացնի որևէ փաստական հանգամանք, որ այդ գումարներից գեթ մեկ լումա տրամադրվել է Սրբազանին: Այն, որ մեղադրանքի մեջ գրված է, թե նախնական համաձայնությամբ գումարները հափշտակել են, չգիտես ինչեր են արել՝ լվացել, արդուկել են, դա աղերս չունի օբյեկտիվ իրականության հետ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից օֆշորի աղմկահարույց գործով Սրբազան Կճոյանին առաջադրված մեղադրանքին: Պաշտպանի խոսքով՝ տարիներ առաջ, երբ աղմուկ է բարձրացել՝ կապված գործարար Աշոտ Սուքիասյանի կողմից Փայլակ Հայրապետյանի գույքը գրավ դնելու, գումարները հափշտակելու վերաբերյալ, շոշափվել է նաև Սրբազանի անունը, սակայն այն ժամանակ Սրբազանն ասել է՝ չի բացառվում, որ իր ստորագրությունը պատճենահանած լինի Աշոտ Սուքիասյանը. «Երբ հրավիրվեց հարցաքննության և մեղադրանք առաջադրվեց, իմ պաշտպանյալն ասաց, որ իսկապես ինքը Աշոտ Սուքիասյանին տվել է ստորագրություն՝ ընդամենը ընկերությունը ստեղծելու նպատակով, բայց այն ժամանակ որևէ գրավի հարց չի եղել: Ընկերության տնօրեն է եղել Աշոտ Սուքիասյանը և բնականաբար գրավ դնելու, վարկ վերցնելու, ֆինանսական գործարքները կատարել է նա, սակայն դրա հետ իմ պաշտպանյալը որևէ առնչություն չի ունեցել»,- նշեց Արսենյանը: Արսենյանը նշեց, որ իր պաշտպանյալին 2012-2013թթ. մեկ անգամ կանչել, մակերեսային հարցաքննել են, սակայն խորացված որևէ հարցադրում չեն արել, դրանից հետո մինչև 2020թ. ապրիլի 13-ը նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել: «Փայլակ Հարապետյանն ասում է, որ 6 ամիս առաջ կանչել են Քննչական կոմիտե և այնտեղ ներկայացրել դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ այն ընկերությունը, որ հիմնադրվել է, Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրություններն են։ Ինձ համար տարօրինակ է և հարց է առաջանում, եթե դա համարում են երևան եկած էական հանգամանք՝ դրա շուրջ պետք է հարցաքննեին 6 ամիս առաջ։ Ես կարող եմ ասել, որ այն ընկերությունը, որ հիմնադրվել է այդ 3 անձնավորութունների կողմից, այսպես կոչված 33 տոկոս փայաբաժնով, այդ ընկերությունը չի տնօրինել այդ գումարները։ Գումարները չեն նստեցվել այդ ընկերության հաշվին և փոխանցվել են այլ ընկերությունների հաշվին: Աստված գիտի, թե Սուքիասյանը ինչ գործարքներ է կատարել, որոնցից անտեղյակ են մյուս 2 անձիք։ Իմաստը որն է, որ հիմա հորջորջվում է այդ ընկերության անունը»,- ասաց Արսենյանը։ Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին։ Հարուցված քրեական գործն առնչվում է հայտնի օֆշորային սկանդալին, որ ավելի քան 10 տարվա պատմություն ունի։ Հիշեցնենք, որ 2013 թվականին գործարար Փայլակ Հայրապետյանը հայտարարել էր, թե իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկերից մեկում, որը գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինս այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Սրբազանը Աշոտ Սուքիասյանին տվել է իր ստորագրությունը՝ ընդամենը ընկերությունը ստեղծելու նպատակով. ինչ ցուցմունք է տվել Կճոյանը
15:29 - 16.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
03/10/24 12:40
Սրբազանը ոստիկանապետին «տրորել» ասելու պատասխանը տվել է արդեն. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
16/09/24 17:30
Ես էդ կինոյի տղան չեմ. էդ մարդը 12 անգամ ցուցմունք է տվել. ուզել է խուսափել կալանավորումից. Թովմասյան (տեսանյութ)
02/08/24 15:30
Քրեական հեղինակություն Չաղ Ռուստամին՝ Ռուստամ Ստեփանյանին, պահում են ԱԱԾ մեկուսարանում․ ինչ ցուցմունք է նա տվել (տեսանյութ)
11/04/24 09:53
Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել
02/02/24 09:16
«Ժողովուրդ». Կենտրոնի թաղապետը տեղյակ չի եղել իր ենթակաների հակաօրինական գործունեությունից․ նա ցուցմունք է տվել
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
29/08/23 17:30
Քաղաքացին ձերբակալվել է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու կասկածանքով
16/12/22 12:00
Կովսականի գրավման մասին Արծրուն Հովհաննիսյանը ցուցմունք է տվել եւ ասել, որ սխալվել է. փաստաբան
12/03/22 15:49
15-ամյա պատանին դանակահարել էր վիճաբանության մասնակիցներին
31/05/21 12:21
Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան