Իսպանիայում մոտ 70 հազար բուժքույր կարող է վարակված լինել կորոնավիրուսով: Այդ մասին վկայում են Իսպանիայի բուժքույրական քոլեջի կողմից անցկացված ուսումնասիրության նախնական արդյունքները, գրում է CNN-ը:
Հարցումներն իրականացվել են էլեկտրոնային փոստի միջոցով։ Հետազոտված բուժքույրերի գրեթե 30%-ը նշել են, որ ունեն COVID-19-ի ախտանշաններ: 75%-ը կարծում է, որ աշխատանքի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով, 35%-ը նշում է, որ դա տեղի է ունեցել անձնական պաշտպանիչ միջոցների բացակայության պատճառով:
Իսպանայի իշխանությունները պնդում են, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է առողջապահության ոլորտի 27 758 աշխատակցի մոտ։