Այդ հիմնավորումները դուք կարող եք գտնել ՊՆ–ում, իմ որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո հիմա թեզ է պաշտպանել, եթե այդ թեզը չհաստատեն, բնականաբար, գնալու է ծառայության եւ մի քանի զորակոչ կա, որպեսզի իր 27 տարին լրանա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե իր որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո 2 անգամ բաց է թողել զորակոչը, կա՞ հիմնավորում։

«Այդ հիմնավորումները դուք կարող եք գտնել ՊՆ-ում, իմ որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո հիմա թեզ է պաշտպանել, եթե այդ թեզը չհաստատեն, բնականաբար, գնալու է ծառայության և մի քանի զորակոչ կա, որպեսզի իր 27 տարին լրանա...: Իմ մի տղան հիմա Արցախում ծառայում է, ընդ որում, ինքն ավելի մեծ ուշադրության կենտրոնում է, քան՝ ցանկացած մեր զորակոչիկ, որ ծառայության մեջ է...: Ես խորհուրդ եմ տալիս երեխաներին հանգիստ թողեք, իմ հետ խնդիր ունեք, խնդիրը դրեք իմ առաջ, եթե իմ որդին, որևէ օրենք է խախտել, չկասկածեք, ինքը կպատժվի, բայց ինքը օրենք չի խախտել, ինքն ինքնուրույն ընտանիք ձևավորած անձնավորություն է, շատ հրաշալի կրթություն ստացած և շատ հրաշալի պաշտպանած։ Մնացածը՝ տարկետում ունեցել է, թե՝ ոչ, դա Պաշտպանության նախարարությունից կարող եք ճշտել, եթե անձնական տվյալների հետ խնդիր չունեք»,- ասել է Քոչարյանը: