Ես գիտեմ, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն իսկապես շատ լավ է աշխատում եւ բոլոր հնարավոր մանրամասների մեջ խորանում է այնքան, որքան դա հնարավոր է: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Շատ մանրամասն հանձնաժողովի աշխատանքներից, բնականաբար, տեղյակ չեմ, բայց ընդհանուր գծերով գիտեմ: Կարող եմ հույս հայտնել, որ, երբ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվեն, ժամկետը սպառվի, ամբողջական տեղեկատվություն հանրությունը կստանա»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հանձնաժողովի նիստին Սերժ Սարգսյանի մասնակցելուն եւ հարցին, թե ինչու չի դիմավորել նրան, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ԱԺ գալուն, ապա նրանք հանդիպում են անցկացրել մինչեւ ուշ երեկո, հրավերը եղել է հանձնաժողովի կողմից: Վստահ եմ, որ հանձնաժողովը պատշաճ կազմակերպել է եւ դիմավորումը, եւ ճանապարհումը: Ուզում եմ ասել նաեւ, որ մենք կազմակերպել ենք Սերժ Սարգսյանի մուտքը և′ դարպասով, և′ մեքենայով: Գիտեք, որ ԱԺ նախագահի համար առանձին մուտք եւ առանձին միջանցք կա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ մուտքով ու միջանցքով գնալ: Ինչ անհրաժեշտ է եղել, արվել է»:Հարցին, թե նրա կարծիքով մինչ այժմ Ապրիլյան հանձնաժողովը որևէ բացահայտում արել է, Միրզոյանը պատասխանեց․«Բացահայտումներ արվել են, ուրիշ հարց է, թե ինչ տրամաչափի են այդ բացահայտումները»։Միրզոյանը հավելեց նաև, որ ճիշտ չի համարում, որ Խաչատուրովը չի ներկայացել հանձնաժողվի նիստի