Թե ինչ է տեղի ունեցել Դոմոդեդովոյում, մենք տեղյակ ենք եղել առաջին իսկ պահից, և մենք, բնականաբար, պլանավորում ենք համապատասխան գործողություններ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար, մասնավորապես, երբ խոսք է գնում Մոսկվայում գտնվող մեր հայրենակիցների մասին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԳՆ փոխնախարար Ավետ Ադոնցը և նշեց որ համապատասխան քայլեր կիրականցվեն մոտ օրերս։ Փոխնախարարը հավելեց նաև, որ այդ գործընթացները շարոևւնակվելու են, մինչև ցանկություն հայտնած վերջին ՀՀ քաղաքացին չվերադառնա Հայաստան։