րեր առաջ իր հերթական ուղիղ եթերներից մեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանն արեց հերթական ռեզոնանսային և հերթական անհիմն, որևէ կերպ չփաստարկված հայտարարությունը՝ ԶԼՄ-ի 99 տոկոսին մեղադրելով նախկին իշխանություններից փող վերցնելու մեջ: Փաշինյանն առաջին անգամ չէ, որ կասկածի տակ է դնում իր պաշտոնի կշիռը՝ անելով նման անլուրջ և վարչապետին ոչ հարիր պնդումներ: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությունը՝ կապված Հայաստանում վխտող օտարերկրյա գործակալների հետ, որոնց ի դեպ իրավապահ մարմինները՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը այդպես էլ չգտան: Հետաքրքիր է, որ վարչապետը հրապարակայնորեն ԱԱԾ պետին հրամայում է պարզել սատանայի և որոշ շրջանակների միջև առկա կապը, սակայն չի հրահանգում գնալ իր կողմից արված հայտարարության հետքով: Չնայած, որ հատուկ հրահանգ այս դեպքում նույնիսկ պետք չէր, քանի որ վարչապետի հայտարարությունը՝ հայտարարություն էր հանցագործության մասին: Մյուս հայտարարությունը վերաբերվում էր Արցախում հողեր հանձնող և դավադիր ուժերի մասին: Այս դեպքում Փաշինյանը նույնպես չի բարեհաճել անուններ հնչեցնել, թերևս այն պարզ պատճառով, որ նման ուժեր պարզապես գոյություն չունեն, իսկ արցախցին մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ դավադիր ուժերին իր հողի վրա չի հանդուրժում: Մեկ այլ հայտարարություն էլ վարչապետը արել էր՝ հրապարակելով Սերժ Սարգսյանի օրոք կազմված գաղտնի փաստաթղթի որոշ դրվագներ և պնդելով, որ դրանց համաձայն՝ երկիրը ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է: Եվ թերևս վարչապետի պնդման վրա որևէ մեկը չկասկածեր, եթե մի քանի օր անց նույն Փաշինյանը չհայտարեր, որ պետական կառավարման համակարգը հիանալի է աշխատում: Փաշինյանը նաև բազմիցս հայտարարել է, որ համակարգում աշխատում են կաշակառեր դատավորներ՝ այդպես էլ չնշելով նրանց անունները: Նույն Փաշինյանն էր, որ Փարիզում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էր սպանության կազմակերպման մեջ, իսկ այն բանից հետո, երբ Քոչարյանի պաշտպանական թիմը դատի տվեց զրպարտության հոդվածով, դատարանում հայտարարեց, որ նկատի չուներ Ռոբերտ Քոչարյանին: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք լավագույն կերպով են արտացոլում այդ պաշտոնին ոչ հարիր անլրջությունը, որը հեղափոխությունից հետո և վերջին օրերին հատկապես արտահայտվում է Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների տեսքով: Փաշինյանը պարտավոր է հանրությանը սպառիչ պատասխաններ տրամադրել վերը նշված իր բոլոր հայտարարությունների մասով:
Առաջարկում ենք նաև
06/12/20 23:59
«Դավադիր ուժերը՝ ոչ վաղ անցյալից»
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
12/11/20 10:01
Եթե Քարվաճառը հանձնվի թշնամուն Արցախում գտնվող հայկական զինված ուժերը կհայտնվեն լիակատար շրջափակման մեջ․ Ավետիք Չալաբյան
20/10/24 20:31
«Նոր Հայաստանի» Կոնսերվատորիան՝ այս օրերին
19/10/24 18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
09/10/24 11:33
Որտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում
23/09/24 11:24
2023-ի սեպտեմբերի այս օրերին Արցախում մի ուշագրավ դրվագ գրանցվեց, որը քննարկման առարկա չդարձավ
06/09/24 12:14
Առանց ՀՀ իշխանությունների գիտության Արցախում ոչինչ չի կատարվել, ամեն ինչ իմացել են (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան