ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքից 5-ամյա Սքայլեր Հերբերթը մահացել է կորոնավիրուսի հազվագյուտ բարդացումից, հաղորդում է The Detroit News-ը:

Թերթի տեղեկություններով՝ մարտի վերջին աղջիկը բողոքել է գլխացավերից, իսկ ցավազրկող դեղամիջոցները նրան չեն օգնել: Մարտի 23-ին աղջկա ծնողները նրան տարել են հիվանդանոց, որտեղ նշիկաբորբի դեմ հակաբիոտիկներ են նշանակել և տուն ուղարկել:

Աղջկա վիճակը վատացել է, և նրան կրկին հիվանդանոց են տարել, որտեղ ախտորոշել են կորոնավիրուս: Սակայն քանի որ հիվանդությունը թեթև է անցել, նրան դուրս են գրել:

6 ժամ անց Սքայլերի վիճակը կրկին վատացել է. գլխացավերը կրկնվել են, իսկ ջերմությունը բարձրացել է մինչև 37,8 աստիճան, սկսվել է սրտխառնոց, ապա էպիլեպտիկ նոպա:

Սքայլերին միացրել թոքերի արհեստական շնչառության սարքին, սակայն նրա վիճակը չի կայունացել: Կիրակի աղջիկը մահացել է:

med.news.am