«100.000 դրամ տուգանում են այն դեպքում, երբ մարդիկ անաշխատանք ու առանց գումարի նստած են տանը»: Տեղաշարժման թերթիկ չունենալու պատճառով տուգանված հերթական քաղաքացին է, դժգոհում է տուգանքի՝ սահմանված բարձր արժեքից, և պնդում, որ մարդկանց սոցիալական վիճակը թույլ չի տալիս այդքան բարձր գին վճարել թղթի կտորի համար: «Հայրս տնից դուրս է եկել շատ արագ, նա հիվանդանոց է գնացել՝ տեսակցության նպատակով, շտապելու պատճառով մոռացել է լրացնել տեղաշարժման թերթիկը: Մինչ այդ՝ ոչ մի օր տնից դուրս չի եկել, կարծում եմ՝ նաև դա է եղել առանց թերթիկի տնից դուրս գալու պատճառը, մտքով այդ պահին չի անցել»,-ասում է երիտասարդ դերասան Մայիս Համբարձումյանը: Քաղաքացու ընտանիքի անդամները, արտակարգ դրությամբ պայմանավորված, չեն աշխատում արդեն երկու ամիս, նա ինքը՝ չգրանցված աշխատող է, նկարահանվում է ֆիլմերում, որոնք 1-2 ամսով են ապահովում կայուն եկամուտ։ Իսկ թատրոններում մեկ ներկայացման համար վարձատրվում է 3000 դրամ։ «Տանն անչափաաս երեխա ունենք՝ եղբայրս, ով տասը տարեկան է, սակայն, մենք անգամ չենք կարողանում օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից, որովհետև դրանք հասանելի չեն հարյուրավոր ընտանիքների: Հիմա ինձ ասեք՝ ինչպե՞ս վճարեմ այդ գումարը»: Տարբեր դրույթներով պայմանավորված՝ սոցիալական ծրագրերն, իսկապես, հասանելի չեն բազմաթիվ ընտանիքների: Հարյուրավոր մարդիկ նույն բողոքով ամեն օր հանդես են գալիս սոցիալական ցանցերում: Ընդդիմադիր ուժերը ևս բարձրաձայնում են խնդրի մասին: Սրան զուգահեռ՝ բազմաթիվ բողոքներ կան տուգանքների վերաբերյալ, .այնուամենայնիվ, կառավարությունը պնդում է՝ նախապես զգուշացրել ենք, ամեն ինչ արվում է օրենքին համապատասխան, իսկ սոցիալական աջակցության ծրագրերը դեռ ավելանում են և ներառում ավելի մեծ թվով շահառուների: Իսկ ընդդեմ կառավարության՝ Մայիսն ու այլ շատ քաղաքացիներ չեն պատրաստվում վճարել տուգանքի այդ բարձր գինը: Ես, իսկապես, չեմ պատրաստվում մուծել նման աստղաբաշխական թվերը, հետո էլ նստեմ մատս բերանումս մտածեմ, թե հաց ոնց եմ առնելու կամ մինչև մայիսի 14-ը Աստված կանչելով ապրենք, որ ամեն ինչ վերանա, որ բոլորս աշխատենք և էլի ծերը ծերին հասցնենք: Հետո էլ նստենք հեռուստացույցի առաջ ու լսենք նախկին իշխանությունների կերած ու պահած  MILLION's պատմությունը»։
Առաջարկում ենք նաև
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
08/12/22 12:00
27-ամյա կինը քաղաքացու գրպանից 200 000 դրամ էր գողացել
23/06/22 16:04
20 հազար դրամ տուգանք՝ ջրում աղբը թափողներին․ Երևանի քաղաքապետարանը որոշում է հրապարակել
03/12/21 12:30
10 անգամ 100 հազար դրամ վճարելու փոխարեն ուղևորափոխադրումներ կատարողներն այն կվճարեն մեկ անգամ. ՏԿԵ փոխնախարար
10/02/21 13:10
25.000 դրամ տուգանք՝ վերացող «դեղին ձնծաղիկի» վաճառքի համար. 200.000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն
04/12/20 17:45
Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձի մեղքը հաստատվեց․ նա պետք է վճարի 250 հազար ՀՀ դրամ տուգանք
06/07/20 20:23
Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ
08/02/20 14:16
Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար 20.000, իսկ լուսարձակները չմիացնելու համար 5000 դրամ տուգանք կսահմանվի
21/01/20 10:46
Մեկ համարանիշով երթեւեկելու դեպքում կսահմանվի 20 հազար դրամ տուգանք․ օրենքն ընդունվեց
02/05/19 12:04
ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար` 5000 դրամ տուգանք․ ՃՈ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան