Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է բարեգործական դրամահավաքին՝ կոչ անելով գումար նվիրաբերել Հայաստանում և Արցախում ապրող դպրոցականներին համակարգիչներով ապահովելու համար: Instagram-ի իր էջում նա տարածել է «Դասավանդիր, Հայաստան» միջազգային կազմակերպության նախաձեռնած #ՎերջՏանքԹվայինՄեկուսացմանը արշավի հայտարարությունը:
«Օգնեք մեզ վերջ տալ թվային մեկուսացմանը Հայաստանում ու Արցախում։ Նվիրաբերելով 200 դոլար՝ դուք կկարողանաք մեկ աշակերտին վերազինել տեխնիկական միջոցներով ու ինտերնետ կապով»,- նշված է կազմակերպության Facebook-ի պաշտոնական էջում։