Հայաստանի Հանրապետությունում հաստատված արտակարգ դրության սահմանափակումները ապրիլի մեկին ավելի խստացվեցին: Պարետի որոշմամբ՝ սկզբում մինչև ապրիլի 12-ը, ապա նաև արտակարգ դրության երկարացմամբ, մինչև մայիսի 12-ը չեն գործելու ոչ մետրոն և ոչ էլ, առհասարակ, հանրային տրանսպորտը։ Սրան զուգահեռ պետք է նշենք, որ ՀՀ մարզերում և, հատկապես, Երևանում տարբեր հաստատություններ, սպասարկման կետեր շարունակում են աշխատել և տրանսպորտի սահմանափակումները առավելապես աշխատանքի գնացող քաղաքացիների դժգոհության առիթը դարձան: Ցածր աշխատավարձով մի կերպ գոյատևող մարդիկ ստիպված են օրվա աշխատած գումարի մեծ մասը ծախսել տաքսիով աշխատանքի հասնելու վրա: ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ բողոքներ ունեն նաև անձնագրային բաժիններում աշխատողների շրջանակներում: Աշխատավարձը մի բան է, մի հատ էլ տաքսիի հույսին են մնացել: Կան բաժիններ անգամ, որ հերթեր են գոյանում, ինչը ևս չի համապատասխանում արտակարգ դրության ընդհանուր տրամաբանությանը: Խոսվում է նաև, որ, եթե Մնացական Բիչախչյանից հետո խելամիտ նշանակում կատարվեր անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնում, ապա նման հեշտ լուծելի խնդիրները այսքան չէին բարդանա: Այս խնդիրը ընդդիմության կողմից մի քանի անգամ բարձրաձայնվեց խորհրդարանական նիստերի ընթացքում, կառավարության ներկայացուցիչներն ի պատասխան պնդեցին, որ գործատուն պիտի հոգա աշխատողի տեղափոխման ծախսերը: Կառավարությունը հայտարարեց, բայց քանի գործատու ականջալուր եղավ այդ հայտարարությանը...Միայն ապրիլի երեքին ՀՀ պարետի ցուցմամբ և Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված 40 երթուղիներով սկսվեց իրականացվել Երևանի 30 բուժհաստատությունների 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով: Բուժաշխատողների խնդիրը լուծվեց, սակայն հարյուրավոր այլ աշխատողներ ու մասնագեներ մնացին խնդրի առաջ կանգնած: Հիշեցնենք, որ Մնացական Բիչախչյանը ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնից ազատվել է սույն թվականի մարտին: Նա նշանակվել էր 2015 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով:
Առաջարկում ենք նաև
20/10/19 18:40
Իշխանական քարոզչական թիմը մնացել է էժան լայք հավաքողների հույսին. Հրանտ Մելիք-Շահնազարյան
19/02/19 08:54
«168 ժամ». Մնացել են հների հույսին
16/12/18 22:47
Էդմոնը մնացել է անհույս եղբոր հույսին
10/05/18 15:34
«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքում են. տեղի վարձը թանկ է, աշխատանքն՝ անարդյունք (տեսանյութ)
22/01/18 15:23
Մենք մինչ օրս մնացել ենք 88-ի սերնդի հույսին
09/09/17 09:44
«Հրապարակ»․ Մեկը երեխաների հույսին է մնացել, մյուսը բիզնեսն է ծաղկեցնում. ինչով են զբաղվում նախկին պատգամավորները
05/06/17 15:35
Գնալով թմրում է քաղաքական հետաքրքրությունը, ու տպավորություն է, որ երկիրը մնացել է միայն Սերժ Սարգսյանի հույսին
28/02/17 14:41
Ադրբեջանցիները մնացել են հիմարների հույսին
12/02/17 14:20
Մարզպետը ոսպի ու լոբու հույսին է մնացել…
11/02/17 18:03
Մարզպետը ոսպի ու լոբու հույսին է մնացել…
16/10/13 19:17
Թալան՝ պետական մակարդակով. ընտանեկան զամբյուղի քանի՞ տոկոսն է կազմում ՃԵԿ-ի խախտումների տուգանքները
23/07/13 15:43
Նաիրիտի աշխատակիցները բողոքում են նախագահականի առջև
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան